Tert.am-ը գրում է.

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հացադուլ է հայտարարել՝ գտնվելով տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Եթե նա մահանա անգամ բնական պատճառներից, բանակը պատասխանատու կլինի դրա համար միջազգային հանրության առաջ: Այսպիսով` նախագահը փորձում է ճնշում գործադրել բանակի վրա», - ասել է Մուգաբեի ընտանիքի անդամներից մեկը:

Զիմբաբվեի նախարարներից մեկը, իր հերթին մեկնաբանելով Մուգաբեի հացադուլը, նշել է, որ «ծերուկը շատ տարբեր հնարքներ է գործադրել անցյալ գիշերվանից ի վեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել