168.am-ը գրում է.

2016 թվականին Հայաստանում գրանցվել է 16294 ամուսնություն, 3648 ամուսնալուծություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված  «Հայաստանը թվերով, 2017» զեկույցից։

2014 թվականին ամուսնությունների թիվը 18912 էր, 2015 թվականին՝ 17603։

Նվազել է նաև ամուսնալուծությունների թիվը՝ 2014 թվականին գրանցվել է 4496 ամուսնալուծություն, 2015 թվականին՝ 3670։

2016 թվականի տվյալներով, 1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը 5.5 է, ամուսնալուծությունների թիվը՝ 1.2։

Ըստ մարզերի դիտարկելիս՝ 2016 թվականին 1000 բնակչի հաշվով ամուսնությունների ամենաբարձր թիվը գրանցվել է Տավուշի մարզում։ Միևնույն ժամանակ, այս մարզում ամուսնալուծության դեպքերը ամենաքիչն են՝ 1000 բնակչի հաշվով՝ 0.6 ամուսնալուծություն։ Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Կոտայքի մարզը։

Ամուսնալուծություններն ամենատարածվածը Լոռու մարզում են։ 2016 թվականին այստեղ 1000 բնակչի հաշվով գրանցվել է 2.4 ամուսնալուծություն և 5 ամուսնություն։ Ստացվում է՝ Լոռու մարզում ամուսնությունների կեսի չափ ամուսնալուծություններ են գրանցվել, ինչը բավականին բարձր ցուցանիշ է և էապես տարբերվում է մայրաքաղաքից և մյուս մարզերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել