Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին այսօր առավոտյան՝ իր պլատինե հարսանիքին ընդառաջ, ձիով զբոսանք է կատարել Վինձոր ամրոցի մոտակայքում: Հայտնի է, որ ձիարշավը թագուհու ամենասիրելի սպորտաձևն է:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 91-ամյա թագուհին զբոսնել է իր սիրելի սև պոնիով: Վաղը լրանում է թագուհու և Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպի ամուսնության 70-ամյա հոբելյանը: Միապետական զույգն ամուսնացել է 1947-ի նոյեմբերի 20-ին:

Տոնական հանդիսությունն անցկացվելու է Վեստմինստերյան աբբայությունում, մինչդեռ ամուսիններն իրենց «մասնավոր» տոնախմբությունը կիրականացնեն Վինձորի իրենց տանը:

Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Երկրորդին ձիավարելիս նկատել են նաև իր ծննդյան տարեդարձին ընդառաջ ապրիլին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել