Աղջիկները, իհարկե, սիրում են լավ տեսք ունենալ ու առավելագույնն են անում դրա համար` դիմահարդարում, կոսմետիկ պրոցեդուրաներ, մաշկի ու մազերի խնամքի միջոցներ ու այսպես շարունակ: Այնուամենայնիվ, եթե ուզում եք գումար խնայել ու լավ տեսք ունենալ առանց դիմահարդարման, այս մի քանի հնարքը ձեզ համար են:

Հարթ և փայլուն մաշկ

Երբեմն դեմքի սկրաբ ընտրելը կարող է դժվար լինել. կան շատ տարբեր տեսակներ ու որքան լավն է, այդքան ավելի թանկ է: Իրականում կա հասարակ սկրաբ, որը կարելի է ինքնուրույն պատրաստել այն բաներով, որ արդեն ունեք տանը, ու դա տալիս է միանգամայն նույն (եթե ոչ ավելի լավ) արդյունք, ինչ խանութներում վաճառվողները: Պարզապես կիսեք մի լոլիկ, մի փոքր շաքարավազ շաղ տվեք վրան ու քսեք Ձեր դեմքին շրջանաձև շարժումներով:

Հրաժեշտ տալ սև շրջանակներին

Եթե աչքերի տակ սև շրջանակներ ունեք, ապա պետք է իմանաք, որ կա խնդիրը լուծելու հեշտ եղանակ: Պարզաապես երկու բամբակ թաթախեք սառը կաթի մեջ ու մի քանի րոպե դրեք աչքերի տակ: Արդյունքը կապշեցնի Ձեզ:

Լավացնել մաշկի գույնը

Ո՞վ չի ուզում հիանալի մաշկ ունենալ: Բոլորն էլ ուզում են, դրա համար էլ բոլոր աղջիկները վազում են տոնային քսուկների ու ծածկող միջոցների ետևից: Բայց իրականում կա էժան ու բնական միջոց մաշկի վիճակը բարելավելու համար: Ձեզ պետք է մի փոքր երիցուկի թեյ  ու մի թեյի գդալ մեղր: Պարզապես 2 շաբաթ խմեք դա ամեն առավոտ ու կտեսնեք արդյունքը:

Փայլեցնել մազերը

Խառնեք մեկ բանան, մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ, մեկ թեյի գդալ մածուն ու երկու թեյի գդալ մեղր: Քսեք խոնավ մազերին ու թողեք 30 րոպե:

Ամրացնել ու սպիտակեցնել եղունգները

Ընդամենը մեկ կիտրոնը կարող է լուծել այս խնդիրը: Պարզապես կիսեք այն ու մատները մեջը դրեք: Ողողեք ձեր եղունգները կիտրոնով մոտ 15 րոպե ու կունենաք հրաշալի արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել