Հայտնի գիտնական և հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակը ոչ միայն օգտակար խորհուրդներ է տալիս, այլև առաջինն ինքն է դրանք գործնականում կիրառում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 պարզ արտահայտություններ, որոնք կօգնեն կյանքն ավելի պարզ դարձնել, սովորել հաղթահարել դժվարություններն ու կոնֆլիկտները և խուսափել անբարենպաստ իրավիճակներից:

  1. Չկա տղամարդկային կամ կանացի տրամաբանություն: Պարզապես մեկը կարողանում է գրագետ դատել, մյուսը` ոչ:
  2. Ինչպես հարազատների, այնպես էլ ընկերների հետ կիսվեք միայն ուրախություններով: Մոտ մարդը կուրախանա Ձեզ համար, իսկ թշնամին կզայրանա:
  3. Եթե Դուք ինքներդ սկսեք Ձեր մասին լավ կարծիք ունենալ, Ձեզ պետք չի լինի, որ ուրիշները լավը մտածեն Ձեր մասին:
  4. Երազանքները պետք է ծնվեն Ձեր իսկ ունակություններից: Չարժե երազել օպերայում երգելու մասին, եթե բնությունը Ձեզ ձայնով և լսողությամբ չի օժտել: Երազեք հասանելիի մասին և ձգտեք իրականացնել Ձեր ցանկությունները:
  5. Աշխատանքից ազատվելու և հեռանալու համար կարող է լինել միայն մեկ արդարացված պատճառ: Դա այն է, երբ Դուք անձնական աճի հնարավորություն այլևս չեք տեսնում:
  6. Ընկճախտը մարդկանց տրվել է, որպեսզի նրանք մտածեն իրենք իրենց մասին:
  7. Երջանկությունը համառ աշխատանքի և գրագետ կազմակերպված գործողությունների վերջնական արդյունքն է:
  8. Հաջողության հասեք և այդ ժամանակ Դուք կդադարեք նեղանալ Ձեզ շրջապատող մարդկանցից:
  9. Հաջողության հասնելու երաշխավորված եղանակ չկա, իսկ ահա դեպի ինքդ քեզ անհաջողություններ բերելու փորձված տարբերակ է անխտիր բոլորին դուր գալու ձգտումը:
  10. Ուզո՞ւմ եք Ձեր թշնամուն դեմքով ճանաչել: Նայեք հայելու մեջ: Հենց որ այնտեղ եղածին կարողանաք հաղթել, մյուսներն ինքները հեռու կփախչեն ձեզնից:
  11. Մտերիմների հետ շփվելը հաճույք է, իսկ թշնամիների հետ շփվելը` զուտ օգտակար զբաղմունք:
  12. Եթե Դուք ձգտում եք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, նշանակում է՝ Դուք ապրում եք այդ մարդու համար: Եթե Դուք սկսեք ապրել Ձեզ համար, ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտություն չի լինի:
  13. Մարդիկ իրար չեն թողնում, չեն հեռանում միմյանցից: Պարզապես մեկը շարժվում է առաջ, իսկ մյուսը դոփում է տեղում: Ընդ որում, վերջինս մտածում է, որ իրեն թողել են:
  14. Ավելի լավ է ժամանակ անցկացնել լավ գրքի, քան թե դատարկ մարդու հետ:
  15. Մի ընկեք երջանկության հետևից, այլ գտեք այն վայրը, ուր այն ապրում է: Այդ ժամանակ երջանկությունն ինքը կգտնի Ձեզ: Երբեմն երջանկությունը հենց մեր մեջ է, պարզապես մենք պիտի առավելագույնս զարգացնենք մեր կարողությունները:
  16. Արեք այն, ինչ ուզում եք: Ոչ մեկից թույտվություն մի հարցրեք, եթե չեք ուզում մերժում ստանալ:
  17. Երբ մարդն իր մասին ոչ մի լավ բան չունի ասելու, նա սկսում է վատաբանել ուրիշներին:
  18. Եթե ինչ-որ բան կրծելու մեծ ցանկություն ունեք, կրծեք գիտության գրանիտը, այլ ոչ թե Ձեր մտերիմի կոկորդը:
  19. Ոչ հասուն մարդիկ հաճախ գիտեն, բայց չեն կարողանում, հասունները և գիտեն, և կարողանում են: Հենց այդ պատճառով էլ առաջինները քննադատում են ուրիշներին, իսկ մյուսները գործում են:
  20. Սիրելու և միայնությունը տանելու կարողությունը հոգեպես հասուն անձնավորությունների ցուցիչ է: Լավագույն քայլերը մենք կատարում ենք` լինելով միայնության մեջ:

Եվ հիշեք. Ձեր երջանկությունը Ձեր իսկ ձեռքերում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել