Azatutyun.am-ը գրում է.

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում երկու ռուսաստանցի են ձերբակալել, ովքեր հետախուզվում են «Ինտերպոլ»-ի կողմից։

Ձերբակալվածներից մեկը կասկածվում է 2004 թվականին ամերիկյան Forbes ամսագրի ռուսական հրատարակության գլխավոր խմբագիր Փոլ Խլեբնիկովի և 2001-ից 2003 թվականներին Չեչնիայի փոխվարչապետ Յանա Սերգունինայի սպանությունների մեջ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, ձերբակալվածը Ուկրաինայում զբաղվում է անհատ ձեռներցներին կողոպտելով։

Հիշեցնենք՝ 2004 թվականին Խլեբնիկովը Forbes ամսագրի ռուսաստանյան հրատարակության գլխավոր խմբագիր նշանակվելուց շատ կարճ ժամանակ անց զինված հարձակման ենթարկվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել