Հերպեսը (տենդաբշտիկ) ամենատարածված հիվանդություններից է և եթե նույնիսկ այն ի հայտ է գալիս տարվա ընթացքում 1-2 անգամ, միևնույն է մեծ անախորժություն է դառնում հիվանդի համար:

Հատկապես տհաճ է լինում շուրթերի հատվածում առաջացող ցանը, որն անընդհատ քոր է գալիս և շատ տհաճ տեսք ունի:

Բարեբախտաբար՝ գոյություն ունեն կարճ ժամանակահատվածում հերպեսից ազատվելու բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են լինում, որքան դեղամիջոցները, սակայն շատ ավելի հասանելի են և չեն վնասում առողջությանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական լավագույն մեթոդները, որոնք կօգնեն ընդամենը մեկ օրում ազատվել հերպեսից:

Ժողովրդական միջոցներ հերպեսի դեմ

Կաթ

Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել 1.5% յուղայնությամբ (բացակայության դեպքում կարելի է ցանկացած այլ կաթ օգտագործել) կաթով, քսել ախտահարված հատվածին, այնուհետև մաշկը չլվանալ և ոչինչ չուտել, մինչև կաթը չորանակ: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, իսկ երեկոյան բշտիկները պարզապես կանհետանան:

Մատուտակ (лакрица)

Մատուտակի արմատը հիանալի միջոց է հերպեսի բուժման համար: Այն հարկավոր է մանրացնել, ստացված փոշուն ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա խյուսանման զանգված, այնուհետև այդ զանգվածը քսել բշտիկներին: Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել քնելուց առաջ, իսկ առավոտյան պարզապես լվանալ մաշկն ու մաքրել այն մատուտակի մնացորդներից:

Ջրածնի պերօքսիդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել