‹‹Միսս աշխարհ 2017›› մրցույթում հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չիլարը: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ նրա մասին:

1. 20-ամյա Մանուշին բժշկական համալսարանի ուսանողուհի է: Նա երազում է սրտաբան դառնալու մասին: Նա 1 տարի տարկետում էր վերցրել ‹‹Միսս աշխարհ 2017›› մրցույթում իր երկիրը ներկայացնելու համար:

2. Նրա ծնողները շատ խելացի են: Հայրը գիտնական է Հնդկաստանի հետազոտությունների և զարգացման կազմակերպությունում, մայրը՝ դոցենտ և նեյրոքիմիայի բաժնի ղեկավար Մարդկային վարքագծի և նյարդաբանության ինստիտուտում:

3. Մանուշին թվով 6-րդ հնդկուհին է, ով հաղթել է այս մրցույթը:

4. Մանուշին հիանալի պարուհի է:

5. Մանուշիին հաղթանակ է բերել վերջին հարցին տված իր պատասխանը: Երբ նրան հարցրեցին, թե որ աշխատանքն է, որ պետք է ամենից բարձր վարձատրվի, նա պատասխանեց, որ մայրերն են աժանի ամենաբարձր աշխատավարձին: ‹‹Աշխատավարձի մասին խոսելիս ես միայն գումարը նկատի չունեմ, դա շատ ավելին է՝ սեր, հարգանք: Մայրերն այնքան բան են զոհաբերում իրենց երեխաների համար, որ կարծում եմ, որ հենց դա է այն աշխատանքը, որ արժանի է ամենաբարձր աշխատավարձին, ամենամեծ սիրուն ու հարգանքին››,- ասել է Մանուշին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել