Tert.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին Հայաստան իր այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Երևանում նախատեսված են բանակցություններ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցերի լայն համալիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել