Tert.am-ը գրում է.

Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում, նախաստորագրված է և Եվրամիության անդամ բոլոր պետություններն անուղղակի մասնակցություն են ունեցել դրա մշակմանն ու նախաստորագրմանը և առնվազն տեղեկացված են եղել, թե ինչ դրույթներ է պարունակում փաստաթուղթը: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
 

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել էր, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում ներառված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրույթի շուրջ Եվրամիության անդամ ոչ բոլոր պետություններն են համաձայնության եկել:  

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր ձևակերպումներ չեն արվել, տերմինաբանությունը նույնն է, ինչ օգտագործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, իսկ Եվրամիության անդամ-պետությունները նաև ԵԱՀԿ անդամներ են և ծանոթ են եղել Մինսկի խմբի մոտեցումներին, բառապաշարին: Հետևաբար, ըստ նրա, առնվազն զարմանալի կլինի, որ ԵՄ անդամները վերապահումներ ունենան ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ, որն էլ արծարծված է նոր համաձայնագրում:


«Սեպարատիզմը Եվրոպայում նոր ձևով է մեկնաբանվում Կատալոնիայում վերջին իրադարձությունների հետ կապված: Եվ Հայաստանի դիվանագիտությունը պետք է բացատրական աշխատանքներ տանի՝ ներկայացնի, որ Ղարաբաղի հարցը կապ չունի այն պրոցեսների հետ, որոնք տեղի են ունենում Եվրոպայում: Կարծում եմ, որ դրույթի հետ կապված խոչընդոտ չպետք է լինի: Իսկ եթե լինի, եթե ԵՄ անդամ որոշ պետությունների համար խնդրահարույց լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին դրույթը, Հայաստանը պետք է այն երկրների հետ, որոնք խնդիր են տեսնում այդ դրույթի մեջ, աշխատանքներ տանի, երկկողմանի բանակցություններ վարի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել