Life.tert.am-ը գրում է.

Երգիչ Սևակ Խանաղյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և կպայքարի Հայաստանը «Եվրատեսիլի» բեմում ներկայացնելու համար։ Երեկ` Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ Սևակն իր հանդիսատեսին հարցրեց` արժե՞, որ ինքը մասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Հանդիսատեսի անդադար ծափերը երգչին համոզեցին, որ պետք է փորձել ուժերը։

Համերգից հետո Սևակն այս թեմայով առաջին հարցազրույցը տվեց  Tert.am Life–ին։ «Հանդիսատեսն իմ փոխարեն պատասխանեց, և ես կայացրեցի իմ որոշումը։ Այո, ես կմասնակցեմ «Դեպի Եվրատեսիլին»»,– ասաց նա։

Թե կոնկրետ ինչ երգով կներկայանա մրցույթին, Սևակն  առայժմ գաղտնի է պահում, սակայն մի բացահայտում արեց. «Կարծում եմ, ամեն դեպքում հեղինակային երգով կներկայանամ, սակայն վերջնական որոշում դեռ չեմ կայացրել»։

Ընդամենը մեկ տարի առաջ Սևակը մասնակցում էր ուկրաինական XFactor մրցույթին ու պայքարում հաղթանակի համար։ Հաղթանակի հասնելուց ամիսներ անց մեկ այլ մրցույթում` «Հայաստանի ձայնում» Սևակը ներկայացավ հակառակ կողմում`որպես ժյուրիի անդամ, իսկ առաջիկայում պատրաստվում է կրկին հայտնվել մրցակցային դիրքում։ Այս մեկ տարվա ընթացքում Սևակի անցած ճանապարհը թույլ է տալիս նրան  համարել արդեն հայտնի ու կայացած երգիչ։ Ըստ նրա` դա իրեն չի կաշկանդում հեռուստադիտողների աչքի առաջ կրկին պայքարի մեջ մտնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել