Նոր Օռլեանի Ժամանակից արվեստի կենտրոնում օրերս կայացել է աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսանիքը, որն արժեցել է 1 մլն դոլար։ Տոնակատարությունը եղել է փակ, իսկ անցկացման վայրը մինչ վերջին պահը գաղտնի է պահվել, որպեսզի պապարացիները չանհանգստացնեն։ Ականատեսների փոխանցմամբ՝ հանդիսնությունն անցկացվել է դիսնեյյան «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի մոտիվներով։

Հյուրերը նստել էին 4 երկար սեղանների շուրջ, որոնք անվանվել են ի պատիվ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի, որոնցից յուրաքանչյուրում Սերենան մի քանի անգամ հաղթել է կարիերայի ընթացքում։ Ամերիկուհու մրցանակների պատճենները ցուցադրվել են հանրությանը որպես դեկորի տարր։

Որպես հարսանեկան հուշանվեր՝ հյուրերին բաժանել են Սերենայի մրցանակների փոքր պատճենները։

Հյուրերը հիմնականում եղել են շոու բիզնեսից։ Թենիսի ոլորտից ներկա են եղել միայն նորապսակի քույրը՝ Վինուս Ուիլյամսը, և Կարոլինա Վոզնյացկին։

Արարողության առանձնահատուկ հյուրը եղել է փոքրիկ Ալեքսիս-Օլիմպիան՝ Սերենայի և Ալեքսիսի դուստրը, ով ամբողջ երեկոն անցկացրել է տատիկի գրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել