Armtimes.com-ը գրում է.

Վանաձորի քաղաքապետարանը նոյեմբերի 21-ին հրավիրել է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում դրված է Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Հայտարարությունը տեղադրված է Վանաձորի քաղաքապետարանի պաշտնական կայքում:

Քաղաքապետի շտապողականությունը հասկանալի է` Փելեշյանը համաձայնեց մասնակցել ավագանու առաջիկա նիստին ու սատար կանգնել փակուղու առաջ հայտնված  ՀՀԿ-ին, կամ ինչպես քաղաքապետն է այն կոչել` հուշագիր ստորագրվեց`«քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու համար»:

Պետք է առավել քան շուտ Փելեշյանին տալ խոստացված պաշտոնը, հակառակ դեպքում, գուցե Արկադի Փելեշյանը փոշմանի ու Ասլանյանի ղեկավարած կառույցը շարունակի  անիրավազոր ճանաչաված ավագանու նիստեր անցկացնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել