Մոլորակի երեսին գոյություն ունեն այնպիսի վայրեր, որտեղ մուտք գործելը խստիվ արգելվում է: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 7-ը:

Մեժգորիե, Ռուսաստան

Այս վայրը Ռուսաստանի գաղտնի միջուկային հրթիռային կայանն է: Մուտքի մոտ մշտապես տեղակայված են երկու գումարտակներ, որոնք հսկում են այցելուներին: Բազան պարունակում է ավտոմատ բալիստիկ հրթիռներ, որոնք ակտիվացվում են միջուկային հարվածների ժամանակ, որոնք էլ իրենց հերթին հսկվում են սեյսմիկ և լուսային սենսորների միջոցով:

 

39 սենյակ

Սա Հյուսիսային Կորեայի գաղտնի կազմակերպություններից է։ Այն գոյություն ունի 1970 թվականից և ստեղծվել է կառավարության շահերից բխող անլեգալ առաջադրանքները կատարելու համար։ Հենց այնտեղ է կատարվում արտարժույթի և զենքերի առքն ու վաճառքը։ 39 սենյակի ստույգ գտնվելու վայրը անհայտ է։

Դիսնեյ ակումբ, 33 բացառիկ ակումբ

Գտնվելով Ֆլորիդայի Դիսնեյլենդում՝ այս դուռը բաց է միայն ակուբի հատուկնետ անդամների համար: Ցանկանու՞մ եք մուտք ունենալ այնտեղ: Անդամները, որոնք կարողանում են մտնել, նախագահը, բիզնես լիդերները և որոշ դերասաններն են: Նրանք կարողանում են իրենց հետ իրենց ընկերներին կամ հարազատներին էլ վերցնել: Այնպես որ աշխատեք մեծացնել և հարստացնել Ձեր շրջապատը:

Վատիկանի գաղտնի արխիվ

Սա սովորական հին գրադարան չէ, սա Վատիկանի գրադարանն է: Այստեղ հատուկենտ «սրբազան» անձինք միայն մուտք կարող են ունենալ: Սակայն եթե շատ եք ցանկանում կարդալ այստեղ գտնվող գրքերից մեկը (որոնք, ի դեպ, Պապին են պատկանում), ապա կարող եք դրանք ստանալ էլեկտրոնային փոստով և հանգիստ ընթերցել:

Ուայթի ջենթլմենների ակումբ

Ակումբը հիմնադրվել է 1693 թվականին։ Այն հայտնի է իր «գրազների գրքով», որտեղ գրանցվում են ամենատարօրինակ գրազները։ Այդպիսի օրինակներից է $4500-ի գրազը, որը պայմանավորված էր նրանով, թե անձրևի որ կաթիլն ավելի շուտ կգլորվեր պատուհանի ապակու վրայով և կհասներ փողկին։ Ակումբի անդամները հիմնականում հարուստները, քաղաքական գործիչները, ատլետներն ու արվեստագետներն են, իսկ կանանց մուտքն այնտեղ արգելված է։ Այս ակումբ հնարավոր է մուտք գործել միայն 3 ընթացիկ անդամների հրավերից հետո։

ԱՐԵԱ 51

ԱՐԵԱ 51-ը Նեվադայում գտնվող ռազմակայանի ծածկանունն է, որը Լաս Վեգասից 123 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում: Կայանի կենտրոնում խոշոր ռազմական օդանավակայան կա: Ըստ տվյալների՝ կայանի գլխավոր գործառույթը փորձնական ինքնաթիռների և զենքերի ուսումնասիրումն ու զարգացումն է: Հետաքրքիրնն այն է, որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունում այս բազային կենտրոնի գոյության մասին լուրերը: Նրանք հումորով ավելացնում են, որ ի՞նչ է, անհայտ թռչող օբյեկտների՞, թե՞ այլմոլորակայինների համար է ստեղծված այդ կայանը:

 

Գուգլի տվյալների կենտրոն

Գուգլի տվյալների առաջին կենտրոնը չափազանց խստորեն է պահպանվում, քանի որ այնտեղ են գտնվում հենց մեր տվյալների տրիլիոնավոր արձանագրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել