Մեծ Ուստուգի Ձմեռ պապը 2017 թվականին ավելի քան 3 մլն նամակ է ստացել: Ամենից հաճախ երեխաները խնդրում են նրանից այֆոններ, այփոդներ և չմուշկներ, իսկ մեծերը՝ նվերներ իրենց հարազատների համար և առողջություն: Այդ մասին տեղեկացնում են Ձմեռ պապի նստավայրից:

Ձմեռ պապի ներկայացուցիչները պատմել են, որ նա ունի մի հատուկ արկղ, որտեղ պահում է չարաճճի երեխաների նամակները:

«Եթե այդպիսի երեխաները տարվա ընթացքում չեն փոխվում, ապա կարող են առանց նվերի մնալ»,- պատմում են նրանք:

Ձմեռ պապին ուղարկված նամակներում եղել են խնդրանքներ ամուսնության, վարկերի մարման, բահի և մետաղական դետեկտորի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել