Ձեռքի վնասվածքով բրազիլացի հիվանդին հաջողվել է պհապանել մարմնի վերջույթը՝ բժիշկների կիրառած հանճարեղ հնարքի շնորհիվ։ 42 –ամյա տղամարդու ձեռքը շատ լուրջ վնասված է եղել, ինչի պատճառով այն պետք է անդամահատեին։

Սակայն բժիշտկները որոշել են այլ բան անել. ձեռքն անդամահատելու փոխարեն նարանք հատուկ գրպան են ստեղծել տղամրադու ստամոքսում և ձեռքը դրել են այդտեղ։ Նման քայլով բժիշկները հնարավորինս նմանակել են մոր արգանդում գտնվելու գործընթացը, ինչի շնորհիվ ձեռքը սկսվել է ապաքինվել։

brazil-surgery-three.jpg

Բժիշկները այս պահին հույս ունեն, որ տղամարդու ձեռքը գրեթե լիովի կձևավորվի և մի քանի ամիս անց նա կկարողանա ավելի լավ կենսակերպ վարել։ Ձեռքի առողջությունը վերահսկելու համար անցկացվում են շաբաթեկան ստուգումներ։ Վիրահատությունն անցկացրած բժշկի հավաստմամբ, տղամարդը չի կարողանա լիարժեք վերականգնել ձեռքի շարժունակությունը, սակայն նման իրավիճակը մի քանի անգամ ավելի լավ կլինի, քան անդամահատված ձեռքով ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել