Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Համախմբված երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացած International Dilijan Summit-ը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ։ Նպատակն է մոտիվացված երիտասարդներին հնարավորություն տալ ունենալու իրենց բիզնեսը և նպատակին հասնելու համար քայլեր ձեռնարկել հենց այսօրվանից։ Մասնակցության հայտ ներկայացրած 600-ից ավելի երիտասարդներից ընտրվել են 200-ը։

 

Blognews-ի հետ զրույցում International Dilijan Summit-ի նախագահ Աննա Լալայանը նշեց, որ այսպիսի ձևաչափով ֆորումներ Հայաստանում շատ են եղել, բայց այս մեկը տարբերվում է նրանով, որ կազմակերպել են հենց երիտասարդները երիտասարդների համար։ Տարիքային սահմանափակում չի եղել։

Միջոցառման սկզբում հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողված ստարտափեր ունեցած մասնագետները, այդ թվում՝ Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ովքեր պատանիների հետ կիսվեցին հաջողված բիզնես նախագծերի գաղափարներով, խորհուրդներ տվեցին բիզնեսը կառավարելու և զարգացնելու համար։ Այնուհետև մասնակիցները բաժանվեցին թիմերի և փորձեցին ստեղծել իրենց բիզնես ծրագիրը՝ հաշվի առնելով ստացած խորհուրդներն ու ժամանակի պահանջները։

Շուրջ մեկժամյա բրեյնսթորմինգի (մտագրոհ) ընթացքում ծնվեցին նորարարական գաղափարներ, որոնք պետք է գնահատի պրոֆեսիոնալ ժյուրին։ Ի դեպ՝ ժյուրիի կազմում է նաև Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու Կենտրոնական բանկում, Ucom ընկերությունում։ 

Միջոցառման մասին առավել մանրամասն կպատմենք ավելի ծավալուն հրապարակմամբ։

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել