Apple ընկերությունը iPhhone X-ի մեջ դեմքի սքաներ է տեղադրել, որն աշխատում է հսկայական թվով հաղորդիչների շնորհիվ: Այդ տեխնոլոգիան նրանք անվանել են Face ID, այսպիսով՝ օգտատերը արտաքին կենսաչափական տվյալներն օգտագործում է սմարթֆոնը արգելափակումից հանելու համար: Նման գործառույթ ունի նաև OnePlus 5T-ն, որի գովազդը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին:

OnePlus ընկերությունն արդեն OnePlus 5T-ի նմուշներ է տրամադրել շատ լրատվամիջոցների, որոնց IT լրագրողները հասցրել են արդեն ծանոթանալ: Արդյունքում՝ BGR-ի գլխավոր խմբագիր Զաք Էփշթեյնը հայտարարել է, որ չինական սմարթֆոնը դեմքերը ճանաչելու արագությամբ գերազանցել է iPhone X-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել