Հայտնի իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարել է մարդու գլխի փոխպատվաստման առաջին հաջող փորձի մասին։

Վիրահատությունն անցկացվել է Չինաստանում դիակի վրա և տևել 18 ժամ։ Մասնավորապես, վիրահատության ժամանակ հաջողվել է վերականգնել ողնաշարը, նյարդերը, արյունատար անոթները, հաստատում է վիրաբույժը։

Կանավերոյի խոսքով՝ վիրահատությունն անցկացվել է իր չինացի գործընկեր Ժեն Սյաոպինի կողմից՝ Հարբինի բժշկական համալսարանի թիմի մասնակցությամբ։ Այդ թիմը 2 տարի առաջ անցկացրել էր կապկի գլխի փոխպատվաստման առաջին փորձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել