Հայաստանն այս տարի առաջին անգամ պետք է մասնակցեր «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, Լիլի Սարգսյանը մեկնել էր Չինաստան` մասնակցելու մրցույթին, սակայն նա չի անցել մրցույթի եզրափակիչ փուլ և չի մասնակցելու այսօր կայանալիք մրցույթին։
 
Ըստ «Միսս աշխարհի» կանոնների` մինչև մրցանակաբաշխությունը, աղջիկները պետք է տարբեր մրցույթների մասնակցեն։ Նրանցից միայն 40-ն են իրավունք ստանում մասնակցելու եզրափակիչ փուլին: Լիլին չի հաղթահարել նախընտրկան փուլը։
 
Tert.am Life–ը փորձեց կապ հաստատել Գոհար Հարությունյանի հետ, ում կազմակերպած «Միսս Արմենիա» մրցույթի ժամանակ էլ հաղթել էր Լիլին և իրավունք ստացել Հայաստանը ներկայացնել «Միսս Աշխարհին», սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսին։

Ամբողջական հոդվածն այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել