Թել-Ավիվի համալսարանի գիտնականները ծխելու ևս մեկ սարսափելի վտանգ են հայտնաբերել: Պարզվել է, որ դեռահաս տարիքում ծխածները հասուն տարիքում ալկոհոլը չարաշահելու ավելի մեծ հնարավորություն ունեն:

Իսրայելցի հետազոտողներն առաջին անգամ փորձերով ապացուցել են, որ ծխելու և ալկոհոլիզմի կապի մեղավորը ոչ թե նիկոտինն է, այլ դրա մասին օրգանիզմի յուրատեսակ հիշողությունը:

Իրենց աշխատանքում մասնագետները փորձեր են կատարել առնետների վրա: Կրծողների երկու խմբերի վաղ տարիքում ենթարկել են նիկոտինի ազդեցության: Երբ կենդանիները մեծացել են, դրանց տեղավորել են վանդակի մեջ, որտեղ ալկոհոլով դիսպենսեր է եղել. առնետները կարողացել են այն ինքնուրույն խմել՝ լծակը սեղմելով:

Պարզվել է, որ այն կրծողները, որոնք «ծխել են» վաղ տարիքում, ավելի ակտիվորեն են դիմել ալկոհոլի: Փորձարարական մյուս խմբի առնետները, որոնք չեն ենթարկվել նիկոտինի ազդեցության, ալկոհոլին երկու անգամ ավելի քիչ են ուշադրություն դարձրել:

Փորձի հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ «նիկոտինային հիշողությունը» երկարաժամկետ փոփոխություններ է առաջացնում ուղեղում, որոնք իրենց մասին հիշեցնում են տարիներ անց այն բանից, ինչ դեռահասը թողնում է ծխելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել