«Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քիրսթի Մաունսին հանուն սիրո գիրացել է ավելի քան 100 կիլոգրամով: Բանն այն է, որ նրա ընկերոջը՝ Ալեքսին, միշտ գիրուկ աղջիկներ են դուր եկել»,- հայտնում է The Sun-ը:

23-ամյա Մաունսին միշտ սիրել է լավ ուտել: 11 տարեկանում նա կշռել է 95 կգ, բայց աշխատել է ուշադրություն չդարձնել վիրավորական ածականներին, որ իրեն տվել են հասակակիցները: Նա ջանասիրաբար ձևացրել է, թե իրեն սիրում է այնպիսին, ինչպիսին կա, սակայն ներքուստ եղել է ապերջանիկ և անինքնավստահ: Ամեն ինչ փոխվել է, երբ 2012 թ. Քիրսթին համացանցում ծանոթացել է Ալեքս անունով երիտասարդի հետ: «Ես 10 տարով փոքր էի նրանից, բայց նա, միևնույն է, ինձ շատ դուր եկավ: Ալեքսը չէր ուզում, որ ես նիհարեմ: Այդ ժամանակ ես մտածեցի, որ այլևս ստիպված չեմ լինի տառապել ավելորդ քաշի պատճառով, չէ՞ որ վերջապես գտնվել էր տղամարդ, ով սիրում էր ինձ այդպիսին: Ես մոռացա ամեն տեսակ դիետաների մասին և սկսեցի ավելի շատ ուտել, միայն թե սիրելիս երջանիկ լիներ: Ալեքսի շնորհիվ ես հասկացա, որ գեղեցիկ եմ և ինքնավստահ դարձա: Մեր հարաբերությունների առաջին երկու տարիներին ես գիրացա մոտ 110 կիլոգրամով»,- ասել է Մաունսին The Sun-ին: Ռոմանտիկ հանդիպումները զույգն անցկացրել է արագ սննդի ռեստորաններում՝ պիցցայի և բուրգերների հետ քաղցր գազավորված ըմպելիքներ խմելով: Երբ Քիրսթիի չափերը դուրս են եկել պլյուս-սայզի սահմաններից, սիրելիի հորդորով նա որոշել է մասնակցել գեր կանանց գեղեցկության մրցույթի: Սակայն նույնիսկ ուրիշ գիրուկ մասնակիցների ֆոնին նա շատ գեր է երևացել, նրան ծաղրել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել