ԱՄՆ Քլիվլենդի կլինիկայի մասնագետները տագնապ են բարձրացնում. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ, ովքեր սմարթֆոնները տաբատի գրպանում են պահում օրական 4 ժամից ավել, կրկնակի պակաս պտղաբերություն են ունենում ճառագայթման մշտական ազդեցության պատճառով:

Այդպիսի տղամարդկանց համար մասնագետները հատուկ վարտիք են ստեղծել: Ներքնազգեստը մշակել են ամերիկյան Spartan ընկերության մասնագետները: Այն պատրաստված է բարձր տեխնոլոգիական WaveTech գործվածքով: «Գործվածքն արգելափակում է անլար ցանցերի բոլոր հայտնի ճառագայթումների 99%-ը»,- պնդում են հեղինակները:

Նրանք նշում են, որ նորույթը շատ հարմար է սովորականից ոչ պակաս: Այն նաև հակաբակտերիալ հատկություն ունի: Spartan վարտիքը կթողարկվի սև, մոխրագույն, կապույտ, կարմիր և կանաչ գույներով, կարժենա 40 եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել