Իսպանական «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծրագրում է ամուսնանալ իր ընկերուհու՝ 22-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ 2018-ի օգոստոսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Նոյեմբերի 12-ին զույգը դուստր ունեցավ, որին անվանակոչեցին Ալանա Մարտինա:

«Մենք շատ երջանիկ ենք»,- այդ ժամանակ գրել է ֆուտբոլիստն իր Instagram-ում:

Ալանան ֆուտբոլիստի 4-րդ երեխան է. Ռոնալդուն նաև երեք երեխաների հայր է:

Ֆուտբոլիստին մերձ աղբյուրները հաղորդել են, որ հարսանիքը կկայանա Ռուսաստանում աշխարհի առաջնությունից հետո, երբ Ռոնալդուն մի քանի հանգստյան օր կունենա:

Պորտուգալական ԶԼՄ-ները նշում են, որ մոտալուտ ամուսնության մասին է վկայում նաև մատանին, որ նվիրել է ֆուտբոլիստը Ջորջինային. այն արժե €236 հազար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել