Վերջին օրերին Քիմ Քարդաշյանն ուժեղացրել է մեդիա ակտիվությունը։ Դա պայմանավորված է նրա KKW Fragrance բուրմունքի թողարկմամբ, որը վաճառքում է հայտնվել չորեքշաբթի օրվանից։ Երեկ Քիմը դարձել էր CBS հեռուստաալիքով հեռարձակվող The Late Late Show with James Corden հեռուստաշոուի հյուրը։ Նա ստիպված է եղել պատասխանել մի շարք սադրիչ հարցերի, այդ թվում՝ քույրերի վերաբերյալ։

Քարդաշյանն ունեցել է հիանալի տրամադրություն և չի հրաժարվել պատասխանել Կորդենի հարցերին։ Երբ հաղորդավարը հետաքրքրվել է, թե Քարդաշյան-Ջեններ կլանի ներկայացուցիչներից ով է ամենից լավ հագնվում, իսկ ով՝ ամենավատը, Քիմը համարձակորեն արտահայտել է իր կարծիքը՝ նշելով, որ իր հարազատներից ոմանք դժվար թե հիացմունքով ընդունեն իր դիտարկումը։

Առաջատարությունը նա տվել է Քենդալ Ջեններին, երկրորդ տեղում նշել է մորը՝ 62-ամյա Քրիս Ջեններին, երրորդում՝ Քորթնիին, իսկ չորրորդում՝ Քայլիին, այնուհետև մտքափոխվել է և քույրերի տեղերը փոխել։ Նա վերջին «հորիզոնականում» տեղավորել է Քլոեին։ «Քլոեն հաստատ ինձ կսպանի։ Ցավում եմ…»,- ծիծաղելով խոստովանել է Քիմ Քարդաշյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել