Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներ աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 2,43%-ով՝ կազմելով 56,48 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ աճել են 2,22%-ով՝ հասնելով բարելի համար 62.72 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել