Երեկ «Հավանա» ռեստորանային համալիրում նոր՝ «Սիրո ուժը» մյուզիքլի պրեմիերան էր: Հավանա ռեստորանային համալիրն իր գործունեության ընթացքում դարձել է իր հյուրերի ժամանցի կազմակերպման ամենաֆունկցիոնալ վայրերից մեկը: 2014 թվականից «Հավանա» ռեստորանային համալիրն իր հյուրերին ներկայացնում է պարային ներկայացումների նոր ձևաչափ՝ նվազագույնը 20 օր տևողությամբ, սյուժետային պարային համարներով: «Մուլեն Ռուժի պատմությունը», «Հնդկական երազներ», «Երազանքի փետուր», «Իսպանական կրքեր», իսկ երեկ շոու բիզնեսի և հրավիրված հյուրերն առաջինը տեսան նոր՝ «Սիրո ուժը» մյուզիքլը: 

Մյուզիքլի պարային բեմադրիչը Հովհաննես Սարգսյանն է, բեմադրող նկարիչը՝ Արայիկ Գաբաջյանը, սցենարի հեղինակները՝ Արայիկ Գաբաջյանը, Նարեկ Քթոյանը, Հովհաննես Սարգսյանը, Տաթև Մանվելյանը, խոսքը՝ Ավետ Բարսեղյանի, Գրիգոր Կյոկչյանի: Մտահղացման հեղինակը և պրոդյուսերն Արայիկ Գաբաջյանն է: Դերերում՝ Կարեն Խաչատրյան, Միլենա Ոսկանյան, Հայկ Գրիգորյան, Մարիաննա Գիլոյան, Էլեն Խաչիկյան, Նունե Դեմիրճյան, Անի Նիկոյան, Արփի Բալյան: 

IMG_1 copy
IMG_2 copy
IMG_4 copy
IMG_5 copy
IMG_6 copy
IMG_7 copy
IMG_8 copy
IMG_9 copy
IMG_10 copy
IMG_11 copy
IMG_12 copy
IMG_13 copy
IMG_14 copy
IMG_15 copy
IMG_16 copy
IMG_17 copy
IMG_18 copy
IMG_19 copy
IMG_20 copy
IMG_21 copy
IMG_22 copy
IMG_23 copy
IMG_24 copy
IMG_25 copy
IMG_26 copy
IMG_27 copy
IMG_28 copy
IMG_29 copy
IMG_30 copy
IMG_31 copy
IMG_32 copy
IMG_33 copy

IMG_48 copy

«Սիրո ուժը» մյուզիքլը պատմում է երկու տարբեր մշակույթների ու ազգային սովորությունների բախման մասին: Մյուզիքլի ընթացքում բարձրաձայնվում են թեմաներ, որոնք մինչ այսօր արդիական են: Փոքր ազգերի սովորությունները հաճախ անհասկանալի են մեծ քաղաքների բնակիչների համար, ու հաճախ հենց իրենք՝ փոքր ազգերի ներկայացուցիչները, զոհ են դառնում իրենց սովորություններին: Նման իրավիճակում է հայտնվում «Սիրո ուժը» մյուզիքլի հերոսուհին՝ Էլիզան, ով սիրահարվում է տղայի, ով իր թափառախմբից չէ: Վերջինս՝ Մարկոն, ժամանակակից երիտասարդ է ու ապրում է մեծ քաղաքում: Նրա համար անհասկանալի են ազգային սովորույթները, արգելքներն ու փոքր ազգերի կարծրատիպերը: Մարկոն չի կարողանում հասկանալ, թե ինչու հերոսուհին, իրեն փոխադարձ սիրելով, փորձում է զոհել իր սերն ու ապագա երջանկությունը, միայն թե չխախտի գնչուական ավանդույթները:

IMG_34 copy
IMG_35 copy
IMG_37 copy
IMG_38 copy
IMG_39 copy
IMG_40 copy
IMG_41 copy
IMG_42 copy
IMG_43 copy
IMG_44 copy
IMG_45 copy
IMG_46 copy
IMG_47 copy
IMG_49 copy
IMG_50 copy
IMG_51 copy
IMG_52 copy
IMG_53 copy
IMG_54 copy
IMG_55 copy
IMG_56 copy
IMG_57 copy
IMG_58 copy
IMG_59 copy
IMG_60 copy
IMG_62 copy
IMG_63 copy
IMG_64 copy
IMG_65 copy
IMG_66 copy
IMG_67 copy
IMG_68 copy
IMG_69 copy
IMG_70 copy
IMG_71 copy
IMG_72 copy
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել