Անչափ համեղ պոնչիկներ, որոնց պատրաստելը շատ հեշտ է: Ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, և այնքան համեղ են, որ հաճախ չեմ հասցնում կրեմով լցոնել:

Բաղադրիչներ

Կաթ - 500 մլ

✓ Սերուցքային կարագ կամ մարգարին - 125գր

✓ Հավկիթ - 2 հատ

✓ Շաքարավազ - 2 ճ/գ+ 1թ/գ

✓ Աղ - 1,5 թ/գ

✓ Տաք ջուր - 0,5 բաժակ

✓ Ալյուր - այնքան, որ խմորը շատ պինդ չլինի, բայց ձեռքերին էլ չկպչի

✓ Չոր թթխմոր - 11 գր (1 տուփ)

Պատրաստումը
  • Խառնում ենք կաթը ջրի հետ և մի փոքր տաքացնում: Ավելացնում ենք շաքարավազը և թթխմորը:
  • Խառնում ենք և թողնում, որ թթխմորը լուծվի, մոտ 10 րոպե: Ավելացնում ենք հավկիթը, սերուցքային կարագը, աղը և վանիլը:
  • Ամբողջը ծփել ձեռքի հարիչով: Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը՝ խառնելով այն գդալով: Ապա խմորը լցնում ենք սեղանին և խառնում՝ վրան ցանելով ալյուր:
  • Խմորը պետք է լինի միջին պնդության՝ ոչ շատ թույլ: Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում 1,5 ժամ. այդ ընթացքում դրա ծավալը կրկնակի կմեծանա:
  • Խմորը գրտնակում ենք 1սմ հաստությամբ, կտրտում բաժակով և թողնում, մինչև կրկնակի մեծանան:
  • Պոնչիկները եփում ենք տաքացրած ձեթի մեջ, մինչև վարդագունելը: Եփելու ընթացքում պոնչիկները շրջում ենք, որ երկու կողմն էլ հավասար եփվի: Պատրաստի պոնչիկները շարում ենք անձեռոցիկի վրա:
  • Պոնչիկները լցոնում ենք կրեմով՝ սուր դանակով մի փոքր անցք բացելով վրան: Կարելի է ուղղակի վրան շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել