Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։ Իսկ ակումբի  տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը։ Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Պողոս Գալստյանը։

Մոսկվայի «Արարատ»-ը Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում է հանդես գալիս՝  գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Ակումբը 13 միավորով հետ թողնում «Ռյազան»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել