Օհայոյի բանտում ստիպված եղան չեղարկել 69-ամյա Ալվա Քեմփբելի մահապատիժը, քանի որ մահացու ներարկում անելու ժամանակ չկարողացան գտնել նրա զարկերակը։ Կես ժամ անօգուտ փնտրտուքից հետո բանտի ղեկավարությունը որոշեց հետաձգել մահապատժի իրականացումը։ Նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկը նշել է, որ 2019 թ.-ի հունիսի 5-ին մահապատժի իրականացումը կկրկնեն։

Ալվա Քեմպբելին 1997թ.-ին դատապարտել են մահապատժի զինված հարձակման և դրա ժամանակ 18-ամյա տղային սպանելու համար։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել