«ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարար Դավիթ Լոքյանը շաբաթներ առաջ հանձնարարական էր իջեցրել մարզպետներին՝ մանկապարտեզների օպտիմալացման առա­ջարկով դիմել համայնքապետարաններին, որոնց ենթակայության տակ են գտնվում նախադպրոցական հաստա­տությունները: Ըստ Լոքյանի ներկա­յացրած հայեցակարգի՝ նախատեսվում է մարզային մանկապարտեզների թվի մոտ 50 տոկոս կրճատում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, որ մարզե­րում սվիններով են ընդունել Լոքյանի հանձնարարականը, քանի որ մանկա­պարտեզի երեխաների դեպքում տեղա­փոխման և այլ հարցերի հետ կապված լուրջ խնդիր կարող է առաջ գալ օպտիմալացման դեպքում: Երեկ նախարա­րը մեր լրագրողին վստահեցրել է, որ ի սկզբանե ոչ թե մանկապարտեզների օպտիմալացման խնդիր է դրված եղել, այլ ղեկավար կազմի: «Մենք առաջարկել ենք ոչ թե մանկապարտեզներ փակել, այլ խոշոր քաղաքներում նույն համայն­քում, եթե կա երեք մանկապարտեզ, որ ունեն երեք տնօրեն, երեք հաշվա­պահ, տնտեսվար, թողնենք մեկը, դրանք ունենան մեկ ղեկավար, մեկ հաշվապահ և այլն: Այսինքն՝ անցնեն օպտիմալ կա­ռավարման ձևին, ընդհանուր գնում անեն, ֆինանսական ծախսերի օպտիմալացման գնան»,- ասել է նախարա­րը: Լրագրողի հարցին, թե ավելի ճիշտ չի լինի մանկապարտեզների ղեկավար կազմն օպտիմալացնելուց առաջ նախևառաջ օպտիմալացնել կառավարման համակարգը՝ նախարարների, մարզպետ­ների խորհրդական-օգնականների պոր­տաբույծ ինստիտուտը: «Շատ ճիշտ է»,- ասել է Լոքյանն ու շտապ իրեն գցել ԱԺ նիստերի դահլիճ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել