«Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտա­պես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներ­քաշելու ցանկություն ունի Ադրբեջանը: Հենց դա է պատ­ճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում շարու­նակել ավանդական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որի մասին օրերս խոսեցին և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը պետք է Մոսկվայում հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Սակայն նման առանձին ծրագրեր չկան: Ավելին, կարգավորման համար հիմքեր չկան, քանի որ բանակ­ցություններից դուրս է մնացել Արցախը, առանց որի հնարավոր չէ բանակցել լուրջ հարցերի շուրջ»,- այս մա­սին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը՝ խոսե­լով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից տարա­ծաշրջան և դրա օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին: Նրա որակմամբ բանակցային գոր­ծընթացում ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, այդ սխալի հետևանքով այսօր չափազանց բարդացել է հա­կամարտության կարգավորման գործընթացը: Ուստի, Զատուլինի խոսքով, այդ բանակցությունները՝ առանց Արցախի, վերաբերելու են միայն շփման գծում տիրող իրավիճակին և թույլ չեն տալու, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել