Մումբայում ապրում է 21 մլն 300 հզ մարդ, որոնց 40%-ը՝ նմանատիպ «բնակարաններում»։ Բնակարան կոչվող այս ծածկերը նույնիսկ ունեն տարբեր գներ, որոնցից ամենաէժանն ուղղակի դատարկ վրանն է, միջին գին ունեցողը՝ թիթեղյա տանիքովը, իսկ թանկերի շարքում դասվում են քարից կառուցված 4 պատերը։ Այս ծածկերի տակ ապրող ընտանիքները չափազանց շուտ են դուրս վռնդում երեխաներին, քանի որ «տները» շատ փոքր են, և տարածքում մեծ ընտանիքներ չեն տեղավորվում։ Երեխաները ստիպված են լինում գտնել աշխատանք և սեփական բնակավայր։

Չնայած սարսափելի պայմաններին՝ այստեղի բնակիչները շատ հյուրընկալ են և լավատես։ Նրանք չեն բողոքում կյանքից, այլ փորձում են գտնել աշխատանք, ինչպես նշեցինք, վաղ տարիքից և հոգալ իրենց ու ընտանիքի անդամների կարիքները։ Ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ արվարձանաբնակ մարդկանց կենցաղից.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել