Ամուսինը ցավով պատմել է կնոջ մասին, ում հետ 23 տարի ամուսնական համատեղ կյանքից հետո լքված է մնացել 9 երեխաների հետ։ Կինը թողել է ընտանիքը հանուն սևամորթ տղամարդու, որի հետ ծանոթացել է Facebook-ում։ Կինը 9 երեխա ունի, որոնցից 3-ը նախորդ ամուսնությունից են։

Կնոջ խոսքերով՝ իր նոր սիրեկանը շատ լավ մարդ է, և իրենց զգացմունքներն իսկական են։ Նա ասում է, որ իր և ամուսնու հարաբերությունները վաղւց են սառել՝ դեռևս 5 տարի առաջ։ Իսկ ամուսինը վստահեցնում է, որ կինը սկսել է փոխվել այն ժամանակ, երբ աֆրիկացի և ասիացի երիտասարդներ աստիճանաբար ավելացել են նրա համացանցային էջի ընկերների ցանկում։ Կինը վստահեցնում է, որ իր սևամորթ ընկերոջ հետ պլանավորում է ամուսնուց խլել երեխաներին, որոնց շատ է սիրում և չնայած հեռավորությանը՝ ամեն օր շփվում է նրանց հետ վիդեոչաթով։

Ամուսինը չի պատկերացնում, թե ինչպես է հաղթահարելու այս դավաճանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել