Թեփը գեղեցկության գլխավոր թշնամիներից է։ Սովորաբար դրա առաջացման պատճառ լինում են այս տարբերակները. 

1․Սունկը հարձակում է գործել։

Բոլոր մարդկանց մոտ կա խմորիչի նման սունկ, որը յուղոտ մաշկի սիրահար է: Երբ այն չափից շատ է «ուտում», առաջանում է թեփ: Այս ընթացքը վերացնում է միմիայն դեղատնից գնված բուժիչ շամպունը:

2. Սթրես։

Սթրեսի գերարտադրած հորմոնները վնասում են իմունային համակարգը, որը խիստ անդրադառնում է մաշկի վրա: Դա կարող է հիմք հանդիսանալ թեփի առաջացմանը: Հաղթահարեք սթրեսը, և թեփի դեմ հնարավոր կլինի պայքարել:

3. Մազերի հաճախ լվացումը։

Բժիշկները խորհուրդ են տալիս լվանալ մազերը շաբաթվա մեջ 2-3 անգամ: Շամպունը քսելուց հետո լավ լվացեք մազերը, քանի որ դրա մնացորդը և հաճախակի լվանալը ևս թեփի պատճառ են:

4. Սննդի հետ կապված խնդիրներ

Ֆասթֆուդը, անառողջ ուտելիքը բարձրացնում են մաշկի յուղի քանակը, որն ուղիղ ճանապարհ է դեպի թեփը:

5. «Սթայլինգ»-ի նյութերի հաճախակի օգտագործում։

Գել, լաք և նմանատիպ միջոցները ևս առաջացնում են թեփ: Օգտագործելիս պետք է այնպես անել, որ դրանք մաշկին չդիպչեն: Եթե հաճախ եք օգտագործում այս միջոցները, օգտվեք գերլվացող շամպունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել