Operativ.am-ը գրում է

«NASA»-ի գիտնականները պատասխանել են Reddit սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին՝ այլմոլորակայինների գոյության և Երկիր մոլորակից դուրս կյանքի առկայության մասին:

Թոնի դել Գենիոն ասել է, որ 20 տարի անց իրենք մի որևէ այլմոլորակային կհայտնաբերեն: Նա կարծիք է հայտնել, որ կյանքն՝ այլ մոլորակներում, շեշտակիորեն կարող է տարբերվել մեր մոլորակի կյանքից, իսկ այժմ իրենք աշխատում են երկրային օրգանիզմների նման տարրեր գտնել տիեզերքում:

Էնդրյու Ռաշբին էլ ենթադրում է, որ այլ մոլորակներում կյանքի գոյությունը հաստատվելու է առաջիկա տասնամյակների ընթացքում: Նրա կարծիքով՝ կյանք կարող է լինել Արևային համակարգում գտնվող Յուպիտերի արբանյակում, որը կոչվում է Եվրոպա և Լուսնի արբանյակ Էնցելադում:

Մինչ այս էլ «NASA»-ի ավագ գիտաշխատող Էլեն Սթաֆանը հայտարարել էր, որ այլ մոլորակներում կյանքի գոյությունը հաստատվելու է 2025 թվականին, և դրա գլխավոր նախապայմանը Մարս մոլորակ մարդ ուղարկելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել