Զարգացումներ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա- Արևմուտք հարաբերություններում նաև ընդդեմ Ռուսաստանի:

Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև որով առաջարկել է էլ ավելի խորացնել հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ` հատկապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Ողջունվել է այս երեք պետությունների արձանագրած հաջողությունները ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքում: Բանաձևով առաջարկվում է ստեղծել վստահության ֆոնդ այս երեք պետությունների համար, որը կօգնի ԵՄ-ին արագ արձագանքել ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներրին, ինչպես նաև հանրային և մասնավոր դոնորների աջակցությամբ կօգնի բարելավել սոցիալտնտեսական ենթակառուցվածքները: Խոսվում է նաև էական հաջողության գրանցած պետությունների, այսինքն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի` Եվրոպական մաքսային միություն և Շենգենյան գոտի մուտք գործելու իրական հնարավորության մասին: Կոչ է արվում պահպանել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Արևելյան Ուկրաինայում, Աբխազիայում, Օսեթիայում և Մերձդնեստրում կոնֆլիկտները լուծելու համար: Հետաքրքրական է, որ կոչ է արվում ԵԱՀԿ-ի զինված ոստիկանական առաքելության տեղակայումը Արևելյան Ուկրաինայում:

Թրամփի վարչակազմը ավելացնելու է Վրաստանին տրամադրվող ռազմական օգնությունը: Հաջորդ գարնանից սկսած ամերիկացի սպանները վրացի զինվորներին կսովորեցնեն պաշտպանողական մարտավարություն: Նոր նախաձեռնությունը կոչվելու է Վրաստանի պաշտպանողկանության պատրաստության ծրագիր: Այս ծրագիրը տարբերվում քանի որ այն նախկինների պես ոչ թե վրացի զինվորներին պատրաստելու է խաղաղարար օպերացիաների համար, այլ սեփական տարածքը պաշտպանելու համար: Սրա նպատակն է ցույց տալ ցանկացած ագրեսորի, որ Վրաստան հենց այնպես մտնել այլևս հնարավոր չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել