Մարդուն ճանաչելու ամենալավ տարբերակներց մեկը նրա հետ հաց կիսելն է։ Համեղ ուտելիքը բաձրացնում է տրամադրությունը, և մենք սկսում ենք մեզ զգալ մի փոքր ավելի երջանիկ։ Ներկայացնում ենք ձեզ աշխարհի ամենաթանկ ուտելիքները, որոնց գինը անպայման չէ, որ պայմանավորված է համով։

1. Մուցուտակե սունկ՝ 1000 ԱՄՆ դոլար

Ամենահազվագյուտ սնկերից է։ Աճում է միայն Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։

2. Աշխարհի ամենաթանկ թխվածքը՝ Westin Hotel Bagel՝ 1000 ԱՄՆ դոլար

Հորինել է Westin հյուրանոցի շեֆ խոհարարը։ Ուտեստը ներառում է սպիտակ տրյուֆելներով կրեմ, հատապտղային ժելե և ոսկե թերթիկներ։

3. Ֆրիտատա՝ օմարի մսով՝ 1000 ԱՄՆ դոլար

Եվս մեկ ֆիրմային ուտեստ Նյու-Յորքի Normans ռեստորանից։ Պատրաստի ֆրիտատան տապակված է օմարի մսով և զարդարված սև խավիարով։ Ուտեստի գոյության ամբողջ ընթացքում այն պատվիրել են ընդամենը 12 անգամ։

4. Սթեյք Craftsteak Wagyu՝ 2800 ԱՄՆ դոլար

Այն կովերը, որոնց մսից պատրաստում են այս սթեյքը, ստանում են առաջնակարգ սնունդ և բուժում: Նրանց կերակրում են լավագույն խոտատեսակներով և խմեցնում գարեջուր։ Կենդանիներին նույնիսկ մերսում են, որպեսզի միսն ավելի նուրբ լինի։

5. Քարի Samundari Khazana՝ 3200 ԱՄՆ դոլար

Այս քարին պատրաստված է աշխարհի ամենաթանկ սննդամթերքից՝ սպիտակ տրյուֆելից, շոտլանդական օմարից և բելուգայի ձկնկիթից։ Այն մատուցում են Լոնդոնի Bombay Brassiere ռեստորանում։

6. Պիցցա «Ռոյալ 007»՝ 4200 ԱՄՆ դոլար 

Այս պիցցայի հեղինակն է Domenico Crolla տաղանդավոր շեֆ խոհարարը, որն արդեն հայտնի է նրանով, որ անում է դիմանկարներ պիցցայի վրա։ Աշխարհի ամենաթանկ պիցցան պատրաստում են օմարից, ֆրանսիական բրենդիից, ձկնկիթից, լոլիկի սոուսից, շոտլանդական տարբեր ձկնատեսակներից։

7. Սև ձմերուկ Densuke՝ 6000 ԱՄՆ դոլար

Այս հազվագյուտ ձմերուկի տեսակը աճում է միայն Ճապոնիայում՝ Հոկայդո կղզում։ Այն ավելի քաղցր է, քան հասարակ ձմերուկը ։Այսպիսի գինը պայմանավորված է նրանով, որ այն աճում է միայն մեկ տեղում, իսկ բերքը շատ առատ չէ։

8. Թագավորական սեխ Յուբարի՝ 12000 ԱՄՆ դոլար

Նույնպես շատ հազվագյուտ սեխի տեսակ է։ Այն աճեցնում են Ճապոնիայում։ Ներսից այն նարնջագույն է։ Հարուստ Ճապոնացիների մոտ ընդունված է նվիրել սեխը միմյանց։Եղել են դեպքեր, երբ սեխը վաճառվել է 22872 ԱՄՆ դոլարով։

9. Խավիար Almas՝ 25000 ԱՄՆ դոլար։

Խավիարը ինը իրենով թանկ է։ Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչ արժե հազվագյուտ տեսակը։ Almas խավիարը արտադրում են Իրանում։ Միակ տեղը, որտեղ այն վաճառվում է, Լոնդոնի Caviar House & Pruner խանութն է։

  

10. Իտալական սպիտակ տրյուֆել՝  7680 ԱՄՆ դոլար

Սպիտակ տրյուֆելը շատ դժվար է աճեցնել։ Դրանով է պայմանավորված այս գինը։ Հիմնականում այն աճում է Իտալիայում։ Հայտնի է, որ ամենամեծ տրյուֆելը վաճառվել է 160406 ԱՄՆ դոլարով։

 &nbsp

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել