Tert.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի արդեն նախագահ Աղվան Պետրոսյանի (լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես), նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի և քաղաքացիներ Կարեն Մարտիկյանի, Հայկ Կարապետյանի, Մելանյա Գալստյանի, Կամո Գալստյանի, Էդվարդ Չինարյանի, Ռոբերտ Գրիգորյանի, Խաչատուր Դադոյանի, Արմեն Բարսեղյանի, Վրույր Վարդանյանի, Լաուրա Մարտիրոսյանի քրեական գործով դատաքննությունը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։

Այսօրվա դատական նիստին հրապարակվեց 13 ամբաստանյալներից 5-ի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերը՝ Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, Կարեն Մարտիկյանի և Հայկ Կարապետյանի։

Դատախազ Դավիթ Կարապետյանը ներկայացրեց դատարանի նախագահին առաջադրված մեղադրանքը, համաձայն որի՝ Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։ Պետրոսյանը, հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, իր վարույթում գտնվող քրեական գործերից մեկով՝ (ըստ մեղադրանքի Գոռ Կամոյի Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Մասիս Արարատի Կարապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և Տարոն Կարենի Կարապետյանի՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատաքննության ընթացքում՝ 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում), Գոռ Գալստյանի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից՝ նրանց որդու Գ. Գալստյանի և դստեր ամուսին Մասիս Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն անձանց օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ Գ. Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու, Մ. Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 11մլն ՀՀ դրամին համարժեք 23000 ԱՄՆ դոլար կաշառք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել