Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեստեր Ստալոնեն ավելի քան 30 տարի առաջ իր թիկնապահի հետ իբրև թե 16-ամյա մի աղջկա հարկադրել է սեռական հարաբերությունների։

Հրապարակումից պարզ է դառնում, որ խոսքը միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել 1986 թվականին Լաս Վեգասում՝ «Ողջ ուժով» (Over the Top) ֆիլմի նկարահանումների ժամանակ (ռեժիսոր՝ Մենահեմ Գոլան), որում Ստալոնեն հանդես է եկել գլխավոր դերով՝ մարմնավորելով բեռնատարի վարորդ Հոուկին։

Ստալոնեն Hilton հյուրանոցի իր համար է հրավիրել 16-ամյա երկրպագուհուն, հետը սեքսով զբաղվել, այնուհետև ժամանցի հրավիրել իր թիկնապահին, իսկ հետո աղջկանից պահանջել լռություն՝ սպառնալով ջարդել գլուխը։

Կինոաստղի ներկայացուցիչ Միշել Բեգան այդ հրապարակումն անվանել է «ծիծաղաշարժ և ստահոդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել