Ararartnews.am-ը գրում է․

Մոսկվայի Նիկուլինսկի դատարանում ընթանում է «օրենքով գող» Զախարի Կալաշովի` հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ, գործը. գրում է Комсомольская правда-ն:

Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանությունից հետո հենց Շաքրոն ստացավ գողերի թագավորի ոչ հրապարակային տիտղոսը. սա քրեական աշխարհի գագաթն է: Այժմ Զախարի Կալաշովին մեղադրում են հանցավոր խմբավորման ստեղծման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քրեական հայտնի հեղինակության գործը վարող քննիչները նյութերի նոր փաթեթ են ստացել Շաքրո Մոլոդոյի դեմ: Խոսքը 15 տարվա վաղեմության իրադարձությունների մասին էր. քրեական հեղինակությունը մեղադրվում է նաև խաղատների («Կրիստալ» և «Գոլդեն Փելես») գրավման, խարդախության, սպանության մեջ:

Շաքրոյի նկատմամբ դատավճռի կայացմանը դեռ երկար ժամանակ կա, սակայն քրեական աշխարհն արդեն եռում է. ո՞վ է դառնալու Շաքրոյի ժառանգորդը՝  № 1 նոր «օրենքով գողը»:

«Շաքրոն դեռևս վերահսկում է գողերին: Շաքրոյի օրոք նրա գահին հավակնում էր նրա ազգականը՝ օրենքով գող Դաթո Կրասնոդարսկին: Այժմ օբշչակը Կախա Փարպալիայի հսկողության տակ է, ով նույնպես Շաքրոյի մարդկանցից է: Այսինքն` դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել: Շաքրոյի որոշումներն այսօր հիմնարար են: Նրա օրոք վերացել են «ռազբորկաները» և քաոսային թագադրումները: Նա շատերին է հանել իր դեմ, սակայն անձամբ ոչ ոք պատերազմ չի հայտարարել նրան:

Մոսկվայի նոր «օրենքով գողի» գահին այսօր հավակնում են երկու թեկնածուներ՝ ծնունդով Նիժնի Նովգորոդից 45-ամյա Վասիլի Քրիստոֆորը (Вася Воскрес) և 49-ամյա Էդուարդ Ասատրյանը  (Эдик Осетрина): Նրանց միջև վաղուց կոնֆլիկտ է առկա»,- այս մասին Комсомольская правда-ի հետ հարցազրույցում ասել է Prime Crime-ի գլխավոր խմբագիր Վիկտոր Գեֆթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել