Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային հաշվի պատմությունը գնալով ավելի հետաքրքիր երանգներ է ստանում: Փաստորեն` «ՎիվաՍել»-ը պարզ ու աներկբա երկու բան է ասում.

1. 3G-ի ու որևէ այլ տեխնիկական խնդիր չի եղել, որ կազդեր հաշվի գոյացման վրա:

2. Ընկերությունը ոչ մի հաշիվ չի չեղարկել:

Սա նշանակում է, որ

1. Ընկերությունն ասում է, որ Հերմինե Նաղդալյանը ստում է:

2. Եթե Նաղդալյանը չի ստում, ապա պետք է առնվազն դատի տա զրպարտանքի համար:

Չանտեսելով անմեղության կանխավարկածը` պետք է ֆիքսել, որ այս պատմության վերջակետը պետք է դրվի, ու հստակություն մտցվի: Հարցը ոչ թե 2 միլիոնն է` որպես այդպիսին, այլ պետական միջոցները քամուն տալը կամ էլ պետական այրին զրպարտելը:

Եթե, այնուամենայնիվ, մեղավոր է, ապա պետք է պատժվի ու պատժվի շատ խիստ` որպես պատկերավոր օրինակ պետական միջոցները ցրիվ տալու մյուս սիրահարների համար։

Եթե մեղավոր չէ, ապա պետք է պատժվի ընկերությունը` այդ մարդու ազնիվ անունը ստվերելու համար:

Թող կողմնորոշվեն, թե ով է փուռը գնալու, որովհետև թեման ցրել չի ստացվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել