2020 թվականին Ֆլորենցիայում հանրության համար կբացվի Սան-Լորենցոյի բազիլիկայի Մեդիչի մատուռում գտնվող գաղտնի սենյակը՝ պատկերազարդված Միքելանջելոյի գծապատկերներով։ Այս մասին հայտնում է The Local-ը։

Նշվում է, որ սենյակը գաղտնի է մնացել Վերածննդի դարաշրջանից մինչև 1975 թվականի նոյեմբեր, երբ այն պատահաբար նկատել է Պաոլո Դալ Փոջետոն, ով այդ ժամանակ զբաղեցրել է մատուռի թանգարանի տնօրենի պաշտոնը։ Նա հոր է գտել Մեդիչի ընտանիքի դամբարանի պահարանի տակ, որը տարել է հաստատություն, որը ժամանակին օգտագործվել է որպես ածխի պահեստ։

Պատերին հայտնաբերվել են կավճով ու ածխով արված նկարներ, որոնք, ինչպես ենթադրում է Դալ Փոջետոն, արել է Միքելանջելոն անձամբ, երբ 1530 թվականին թաքնվել է Մեդիչի ընտանիքի վրեժից՝ միանալով Ֆլորենցիայի՝ հանրապետական տրամադրություններով բնակիչների ապստամբությանն ընդդեմ իշխող ընտանիքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել