Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է քաղաքի մի շարք փողոցների վերանվանակոչության հարցը. ավագանու «Ելք» խմբակցությունը հայտնել է, որ «Հանրապետական» խմբակցության ավագանու անդամները հանձնաժողովի նիստում  մերժել են Լենինգրադյան փողոցը ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու իրենց առաջարկը, փոխարենն առաջարկել են նրա անունով կոչել Սարալանջի փողոցից սկսվող Վերին Անտառային փողոցի մի մասը, որը, ավագանու «Ելք» խմբակցության անդամի գնահատմամբ,  քաղաքի ամենափոքր փողոցներից մեկն է՝ ոչ համարժեք առաջարկին: Այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Նահապետյանի հետ:

-Տիկի՛ն Նահապետյան, ինչո՞ւ խմբակցությունը մերժեց Լեոնիդ Ազգալդյանի անունով Լենինգրադյանը կոչելը:

-Մենք նոր փողոց ենք անվանակոչում, և ի՞նչ է նշանակում՝ անշուք… նախ, Երևանում անշուք փողոց չկա:  Երկրորդ՝ դա շատ լավ փողոց է, բավականին երկար, նորակառույց թաղամասի փողոց է:

-Իսկ ինչո՞ւ էիք դեմ Լենինգրադյանի անվանափոխմանը:

-Բայց ինչո՞ւ փոխենք Լենինգրադյանը, անունն ի՞նչ դնենք: Նախ, բնակիչները բողոքում են, մարդիկ երկար տարիներ ապրել են այդ փողոցի վրա: Երկրորդ՝ իմաստը, եթե ունենք ոչ անվանակոչված փողոց, ինչո՞ւ Լենինգրադյանը փոխենք: Մոնթե Մելքոնյանի անվանը կրկին անվանակոչված չէր, Լենինգրադյանից իջնում է դեպի Իսակով պողոտա՝ նորակառույց գեղեցիկ պողոտա է: Նոր փողոցները թողնենք, հին փողոցնե՞րը անվանափոխենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել