Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է 2017-ին ԱՄՆ վիզաների մերժման վիճակագրությունը և ըստ հրապարակված տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին (51,87%) ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում մերժում է ստանում, գրում է rusarminfo.ru-ն:

Մերժում ստացողների առաջին տասնյակում են նաև Միկրոնեզիան, Արևմտյան Սահարան. այս երկրներում մրժում են վիզաների առանց  բացառության բոլոր հայցերը: 
Կուբայի դեպքում մերժվում է հայցերի 77,17%-ը, Աֆղանստանի դեպում` 72,14%, Բուրկինա Ֆասոյի` 75,74%, Բանգլադեշի՝ 60,88%, Սիրիայի՝ 29,11%, Ալբանիայի՝ 40,45% և Ալժիրի՝ 43,96%-ը: 

Այս տարի մերժվել է Ռուսաստանի քաղաքացիներից 11,61%-ի հայցերը: Միացյալ նահանգներ արգելվում է ՌԴ ամեն տասներորդ քաղաքացու մուտքը: 

Ամենաքիչը Միացյալ նահանգների դեսպանատները մերժում են Սան Մարինոյի, Լիխտեյնշտեյնի, Անգոլայի, Մարոկկոյի, Կիպրոսի, Մալթայի, Իսրայելի և Շվեյցարիայի քաղաքացիների վիզաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել