Panorama.am-ը գրում է.

Այսօր Ադրբեջանի իշխանություններին ևս մեկ  հնարավորություն է ընձեռվել  ազատ արձակել անազատության մեջ պահվող, քաղբանտարկյալ Իլգար Մամմադովին և դադարեցնել մի գործընթաց, որն ըստ էության կարող է առիթ դառնալ Եվրոպական խորհրդից այդ երկրի արտաքսման համար։ Այս մասին ասվում է  «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։  

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել,  որ ոտնահարվել է Մամմադովի  թափանցիկ դատավարության իրավունքը: 2017թ հոկտեմբերին Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին 1 ամիս ժամանակ տվեց  Իլգար Մամմադովին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում կարող է սկսվել Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռացման գործընթացը։

Ի պատասխան Ալիևը սպառնաց  դուրս գալ ԵԽ-ից և ընթացիկ ճգնաժամի համար մեղադրեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

«Դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների համար մտածելու տեղիք է  տալիս, այն պետք է  ճիշտ քայլ իրականացնի, բաց չթողնի իրեն ընձեռված հնարավորությունը և ազատ արձակի Մամմադովին»,-նշված է  հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել