Գիշերը քունը հանկարծ կիսատ թողնելով արթնանալը մեծապես ազդում է քնի ցիկլի վրա: Դրա ետևում կանգնած պատճառները կարող են չափազանց բազմազան լինել: Ինչևէ, բազմազան են նաև եղանակները, որոնցով կարելի է իջեցնել գիշերն արթնանալու հավանականությունը:

Գիշերն արթնանալն իսկապես մեծ ցավ է: Կարևոր չէ` պատճառն անհանգիստ լինելն է, թե վատ երազը, դա իսկապես մեծ ազդեցություն է ունենում քնի վրա: Եվ երբ արթնանում եք, կրկին քնելը կարող է զարմանալիորեն դժվար լինել:

Բայց ինչո՞ւ եք Դուք իրականում արթնանում: Պարզվում է` կան բազմաթիվ բաներ, որ կօգնեն նվազեցնել գիշերն արթնանալու հավանականությունը: Ահա 6 պատճառ, որ կարող են կանգնած լինել քունը կիսատ թողնելու ետևում:

1. Ձեր ննջասենյակում չափազանց ցուրտ կամ շոգ է:

Սխալ ջերմաստիճան ունեցող սենյակում քնելն զգալիորեն դժվար է դարձնում հանգիստ քնելը: Խորհուրդ է տրվում այնպես անել, որ սենյակի ջերմաստիճանը լինի 18-20 C˚:

2. Դուք ունեք մաշկաբորբ:

Մաշկաբորբով տառապողների մաշկը գիշերը հաճախ չափից դուրս գրգռվում է, ու սա կարող է ավելի դժվար դարձնել քնելը: Դիմեք մասնագետի, ով կկարողանա տալ դեղամիջոց, որը կլուծի խնդիրը:

3. Դուք ունեք Անհանգիստ ոտքերի սինդրոմ:

Անհանգիստ ոտքերի սինդրոմը, չնայած անվանը, կարող է նաև ազդել թևերի, բռունցքների, գլխի ու մարմնի այլ մասերի վրա: Այն կարող է սարսափելիորեն խանգարել քունը:

4. Ձեր ներքնակը չափազանց կոպիտ է:

Այսպիսի ներքնակը կարող է ստեղծել ճնշում կոնքերի, ուսերի ու մեջքի ներքևի հատվածի վրա: Ընտրեք ճիշտ ու հարմարավետ անկողնային պարագաներ, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են քնի որակի հետ:

5. Չափից շատ ալկոհոլ եք օգտագործում:

Հնարավոր է` մտածում եք` մի քանի գավաթ գինին կօգնի լավ քնել, բայց հակառակը` այն կարող է խանգարել Ձեր քունը:

6. Դուք շատ լարված եք:

Եթե Դուք լարված եք ու անհանգիստ, քնելուց առաջ փորձեք հանգստանալ ու ցրվել: Հանգստացնող երաժշտություն լսեք, նկարեք կամ մեկ այլ բանով զբաղվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել