ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի... մասին» օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է.

Եթե մինչև 18 տ, իսկ որոշ դեպքերում՝ 21 տ. քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել խաղադրույք կամ մասնակցել այլ շահումով խաղի, տուգանվում են առաջին անգամ 2 մլն դրամով, 2-րդ անգամ տուգանքը կազմում է 5 մլն դրամ, 3-րդ անգամ՝ 10 մլն դրամ, իսկ 4-րդ անգամ կրկնվելու պարագայում կասեցվում է տրամադրված լիցենզիան:

Կարծում եմ՝ նման կոշտ տուգանքների համար հիմնավորումների կարիք չկա:

Հ.Գ. Գործող օրենդրությամբ տուգանքը կազմում է 100 հազար դրամ՝ անորոշ թողելով կրկնվելու դեպքում տուգանքների ու պատժամիջոցների հեռանկարը:

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել