ՄԱԿ-ի` կլիմայի փոփոխության հարցով 2017 թ. կոնֆերանսի ժամանակ Բոննում ընթերցված նամակում Հռոմի պապը «երկխոսությունն այն մասին, թե ինչպես ենք կառուցում մոլորակի ապագան վերսկսելու շտապ կոչ» է արել: Այս մասին գրում է economistua.com-ը:

«Մենք պետք է միավորվենք, որովհետև էկոլոգիական մարտահրավերը, որը մենք ունենք, և դրա անտրոպոգեն արմատները, վերաբերում են մեզ բոլորիս և կապ ունեն բոլորիս հետ»,- ասել է Հռոմի պապը՝ մարդկային գործունեությունը մեղավոր համարելով կլիմայի փոփոխության համար:

Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ կլիմայի փոփոխության խնդրի լուծմանն ուղղված ջանքերին խոչընդոտում են մարդիկ, ովքեր հերքում են այդ խնդիրը:

«Ցավոք, էկոլոգիական ճգնաժամի կոնկրետ լուծումների որոնմանն ուղղված շատ ջանքեր հաճախ իզուր են լինում տարբեր պատճառներով՝ խնդիրը հերքելուց մինչև անտարբերություն, ձեռքերը լվալ կամ կույր վստահություն տեխնիկական լուծումների նկատմամբ»,- գրել է Հռոմի պապը:

«Մենք պետք է խուսափենք այդ 4 այլասերված դրույթների ծուղակն ընկնելուց, որոնք, անխոս, չեն օգնում ազնիվ ուսումնասիրություններին կամ անկեղծ և արդյունավետ երկխոսությանը մեր մոլորակի ապագայի կառուցման վերաբերյալ՝ հերքմանը, անտարբերությանը, ձեռքերը լվալուն և վստահությանը ոչ ադեկվատ որոշումների նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել