Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 23-ին, 3-րդ տարին անընդմեջ «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն իրականացնելու է անվանական արժեկտրոնային՝ դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում: Այս նագամ ևս, ինչպես վերջին երկու տարիներին, տեղաբաշխման և թողարկումների գործառույթի կազմակերպումը վստահվել է «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությանը:

Անդրադառնալով պարտատոմսերի ընդհանուր ծավալին ու բնութագրիչներին՝ «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանն ասաց, որ այս տարի նախատեսում են իրանականցնել 1.000.000 ամերիկյան դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում. «Սրա տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը  կազմելու է 7 տոկոս, ունի 36 ամիս շրջանառության ժամկետ: Մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքն  այս պարագայում կազմելու է 100 դոլար, թողարկման ընդհանուր քանակը՝ 10.000  հատ: Ինչ վերաբերում է դրամային պարտատոմսերին, այս պարագայում նախատեսում ենք թողարկել 300.000.000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 10 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 12 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10.000 դրամ, ընդհանուր թողարկվող քանակը՝ 30.000 հատ»:

Աճուրդի հայտերի ընդունումը կսկսվի բորսայի բացվելուց հետո՝ ժամը 11:00-ից, և կտևի մինչև 13:30: Դրանից հետո  կամփոփվեն արդյունքները, կկայացվի աճուրդը և ժամը 15:00-ից հետո կիրականացվի արդեն վերջնահաշվարկը:

IMG_5 copyIMG_8 copyԿազմակերպության պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ընկերության առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: Հետո արդեն  «ՌԵՆԵՍԱ»-ն կիրականացնի նաև շուկա ստեղծողի գործառույթներ: Ընկերության գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը կարևորում է այս ինստիտուտի առկայությունը. «Պարտատոմսերի թողարկումն իրականում կայացած է, եթե կա առք ու վաճառք, այսինքն՝ պարտատոմսերի շարժ երկրորդային շուկայում: Մեր ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որ հասարակ քաղաքացին հասկանա, որ կորպորատիվ պարտատոմսերի մեջ ներդրումը  այլընտրանքային և ոչ ռիսկային ներդրում է, և երկրորդ, որ ցանկացած անձ՝ լինի դա իրավաբանական, թե ֆիզիկական, յուրաքանչյուր օր կարողանա, իհարկե, միջնորդավորված բորսայի անդամի հետ գործարք կատարել այդ արժեթղթերով՝ ձեռք բերելով իրեն անհրաժեշտ ծավալը կամ վաճառել իրեն անհրաժեշտ ծավալը: Տարեցտարի  նկատելիորեն ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են ձեռք բերել պարտապոմս, ընդ որում՝ նվազել է բանկերի և իրավաբանական մեծ կազմակերպությունների թիվը  և աշխուժացել՝ հասարակ  քաղաքացիների  թիվը»:

«Գլոբալ Կրեդիտ» ընկերության ղեկավարությունը վստահեցնում է՝ հետագա աշխատանքները ևս կազմակերպելու են այնպես, որպեսզի կարողանան պարտատոմսերի թողարկումն ու ներգրաված դրամական միջոցներն ուղղել  նորանոր վարկատեսակների ստեղծմանը և ներդրմանը:

IMG_4 copyIMG_6 copyIMG_3 copy Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել